Նաիրի (ռոք խումբ)
- Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Նաիրի (այլ կիրառումներ)
Նաիրի | |
---|---|
Հիմնական տվյալներ | |
Երկիր | Հայաստան, Երևան |
Ժանրեր | հևի մետալ, պրոգրեսիվ մետալ, ֆոլկ մետալ |
Գործունեություն | 2007 – ներկա |
Անդամներ | |
Արտաշ Դարբինյան Խորեն Միքայելյան Վլադիմիր Աղաջանյան Ռոման Պետրոսյան | |
Նախկին անդամներ | |
Նայել ցուցակը |
Նաիրին հայկական հևի մետալ խումբ է, որը կազմավորվել է 2007 թվականին Երևանում[1]։
Կազմավորումը
[խմբագրել | խմբագրել կոդը]Խումբը կազմավորվել է 2007 թվականի հոկտեմբեր ամսին։ Հիմնադիրներն են Արտաշ Դարբինյանը և Խորեն Միքայելյանը, ովքեր խմբի կազմում են մինչ օրս՝ չնայած նրան, որ այն կազմավորումից հետո ենթարկվել է մի շարք փոփոխությունների։ Խումբը ստեղծագործում և նվագում է հիմնականում Ռոք երաժշտության "Heavy Metal" ոճի մեջ։
Խմբի անունը "NAIRI"- Հայաստանի հին դարերից եկած պատմական անվանումն է, որը բառացիորեն թարգմանվում է "Ջրերի Երկիր"։
Խմբի նպատակն է երաժշտության, խոսքի և կերպարվեստի միջոցով ներկայացնել Հայ ժողովրդի մշակույթի արժեքն ու կարևորությունը, պատմական հետաքրքրքիր իրադարձություններն ու փաստերը, ինչպես նաև Հայ դիցաբանության ողջ հարստությունն ու հրաշքները։
Իր գործունեության տարիների ընթացքում խումբը ստեղծել և մշակել է յուրահատուկ մի ոճ, որն անշուշտ, նոր խոսք է հանդիսանում երաժշտության մեջ։ Այն իրենում միավորում է ավանդական դասական Ռոքի կառուցվածքը, ռիթմերն ու հնչողությունը և հին Հայկական ժողովրդական երաժշտության էթնիկ ելևէջները՝ ստեղծելով մի նոր, գեղեցիկ և նախադեպը չունեցող-ԶՏԱՐՅՈՒՆ ՀԱՅԿԱԿԱՆ "HEAVY METAL"։
CrossStone (2010)
[խմբագրել | խմբագրել կոդը]Խմբի առաջին՝ CrossStone (հայերեն՝ Խաչքար) ալբոմը լույս է տեսել 2010 թվականի հունիսի 4-ին։ Այն պարունակում է 6 հեղինակային ստեղծագործություններ, որոնցից մեկը՝ «Շուշիկի»-ն, իրենից ներկայացնում է Կոմիտասի համանուն ստեղծագործության մշակում՝ հևի մետալ ոճում։ Ալբոմն ընդհանուր առմամբ աչքի է ընկնում հասուն, ավանդական հևի մետալ հնչողությամբ՝ ծանր ռիֆերով և մելոդիկ ինստրումենտալ սոլոներով, որոնք համադրվում են հայկական ժողովրդական երաժշտության էլեմենտների հետ։
Մեր «Նուռը»- մեր տու՛նն է (2014)
[խմբագրել | խմբագրել կոդը]Խմբի երկրորդ՝ Մեր «Նուռը» - մեր տու՛նն է սինգլը լույս է տեսել 2014 թվականի հունվարի 14-ին և շատ մեծ հաջողություն ունեցավ Հայկական Ռոքի ասպարեզում։ Այն իր մեջ պարունակում է 2 ստեղծագործություն՝ Ջանն է հավատ - «Ջան» ըլի և Մեր «Նուռը» - մեր տու՛նն է։ Բացի այդ երգերից սինգլը աչքի է ընկնում նաև իր նոր ձայնային որակով և յուրահատուկ դիզայնով։
Խմբի անդամները
[խմբագրել | խմբագրել կոդը]Խումբը ենթարկվել է որոշ փոփոխությունների
Ներկա կազմը
[խմբագրել | խմբագրել կոդը]- Արտ ''Phoenix'' Դարբինյան - լիդ վոկալ (2007 - ներկա)
- Խորեն Միքայելյան - սոլո կիթառ (2007 - ներկա)
- Ռոման Պետրոսյան - բաս կիթառ (2010 - ներկա)
- Նարե Նիկոյան- վոկալ (2013-ներկա)
- Վահե Նուրիջանյան- ստեղնաշարային գործիքներ (2013-ներկա)
- Վլադիմիր Հովհաննիսյան - հարվածայիններ (2013 - ներկա)
Նախկին անդամներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Արտավազդ Բաղդասարյան - բաս կիթառ,
Կորյուն Բոբիկյան - հարվածային,
Վլադիմիր Աղաջանյան - հարվածային,
Սեյրան Մալերյան - հարվածային,
Դավիթ Խուրշուդյան - բաս կիթառ,
Ռոման Մնացականյան - վոկալ,
Այդին Դավոուդի - վոկալ,
Սարգիս Հովակիմյան - վոկալ,
Լուսինե Երիցյան - ստեղնաշար
Սկավառակագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Ալբոմներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- CrossStone (2010 Հունիս)
- Mer Nure Mer Tunn e (2014 Հունվար)